Յուրաքանչյուր մարդու գլխին աճում է 90 հազար մազ: Օրական մազերն աճում են միջինը 0,33 մմ, տարեկան' 12 սմ ու 7,6 մետր' ողջ կյանքի ընթացքում: Ամեն օր 30-120 մազ է թափվում: Մազերն արագ են աճում 15-30 տարեկանում, և դրանց աճը դանդաղում է 50 տարեկանից հետո: Ի դեպ, մազերն ամռանն ավելի արագ են աճում, քան ձմռանը:
-Մազն ամրությամբ համեմատելի է ալյումինի հետ ու կարող է 100-200 գ ծանրություն պահել:
- Մազերը օժտված են խոնավություն կլանելու հատկությամբ:
- Մազերը կուտակում են որոշ նյութեր, ինչով պայմանավորված էլ կիրառվում են նույնականացման նպատակով ( փորձաքննության և ախտորոշման նպատակով):
- Մազի կյանքի տևողությունը սեռերի դեպքում տարբեր է. տղամարդու մազերը 2, իսկ կնոջը' 4-5 տարվա կյանք ունեն:
-Մազերի առատությամբ առանձնանում են կարմրահերները: Շիկահերների մազերի թիվն էլ 150 հազար է, իսկ սևահերների մազերը հաստությամբ 3 անգամ գերազանցում են մյուսներին: Մազերը ծլում են դեռևս երեխայի սաղմնային շրջանում, մոր արգանդում, մոտավորապես հղիության 4-5-րդ ամսում: Տարիքի հետ մազերը կարճանում են ու նոսրանում: Հասուն մարդն օրական 200 մազ է կորցնում: Դրանք հիմնականում կազմված են սպիտակուցներից: Մազարմատը կյանքի 3 փուլ ունի' անագեն' մազի աճի, կաթագեն' անցումային, տելոգեն' հանգստի փուլ: Կանայք տղամարդկանցից ավելի հազվադեպ են ճաղատանում, որովհետև նրանց մազարմատն ավելի «խորանիստ» է (2 մմ ավելի խորը, քան տղամարդու մազերը): Մարդու մաշկի 95 տոկոսը մազածածկ է: