Կիրք' հասուն տարիքի տղամարդկանց հանդեպ
Սիրո հարցում Անջելինան և Մեգանը նույն նախընտրություններն ունեն. երկուսն էլ սիրում են հասուն տարիքի տղամարդկանց: Անջելինայի նախկին ամուսինը' Բրեդ Փիթը, 45 տարեկանում էլ յուրաքանչյուր կնոջ երազանքն է: Մեգանին նույնպես դուր են գալիս փորձառու տղամարդիկ' ինչպես, օրինակ, Բրայան Օստին Գրինը, որ 12 տարով մեծ է իրենից: Չնայած նրանց բաժանման մասին տարածվող լուրերին' Բրայանին և Մեգանին պապարացցիները միշտ «բռնացնում» են միասին:

Արդյունավետ կեցվածքներ
Արդեն երկար տարիներ Անջելինային աշխարհի ամենագայթակղիչ և ցանկալի կին են համարում: Բայց այժմ այդ տիտղոսին հավակնում է նաև Մեգանը: Դրան արժանանալու համար երկուսն էլ պարտական են հասարակության մեջ յուրահատուկ կեցվածք ընդունելու ունակությանը: Զգացմունքային, կիսաբաց բերան, կիսաշրջված խորհրդավոր հայացք, հնարավորինս մերկ մարմին. հոլիվուդյան կարմիր գորգի վրա երկուսն էլ թեժ շոու են ցուցադրում…

Առօրյայում երկուսն էլ հասարակ են երևում
Առօրյայում' միայն հասարակ տոպեր ու մեծ ակնոց…Նրանց համար երբեք չես ասի, թե գլամուրային կանայք՝ անթերի շպարով, ժամեր են անցկացնում ոճաբանի մոտ: Համենայնդեպս, աշխատանքից ազատ ժամերին: Եթե դերասանուհիները չունեն նկարահանումներ կամ շնորհանդես, որի ժամանակ էլ ինքնագրեր են բաժանում, երկուսն էլ նախընտրում են չընկնել արտաքին տեսքի հետևից: Նրանց ավելի հարմարավետ է շրջել ուղիղ հարդարված վարսերով, հասարակ տոպերով և մեծ ակնոցով:

Դեպի համաշխարհային համբավ' ֆիլմերի միջոցով
Կիպ կիսաանդրավարտիք և վայրի վճռորոշություն հայացքում. Անջելինայի և Մեգանի կերպարները տեսախցիկի առաջ գրեթե նույնն են: Լարա Քրոֆթ' Անջելինայի հերոսուհին «Թոմբ Ռայդեր» (2001-2003թթ.) համակարգչային երկու խաղերի էկրանավորման մեջ: Մեգանը խաղում է «Տրանսֆորմերները» ֆիլմերում և այնքան հաջող է կատարում իր հերոսուհու դերը, որ Հոլիվուդում խոսում են այն մասին, թե գուցե նա փոխարինի Անջելինային' դամբարանների կողոպտիչների մասին հետագա ֆիլմերում…

Խելահեղ դաջվածքներ
Երկու դերասանուհիններն էլ դաջվածքների խելագար են: Միայն Անջելինան ունի 13 դաջվածք, որոնց մասին, իհարկե, գիտենք, այդ թվում' բենգալյան վագրի և իր վեց երեխաների ծննդյան աշխարհագրական կոորդինատները: Որոշ դաջվածքներ նա մաքրել է, օրինակ' նախկին ամուսնու' Բիլի Բոբ Տորնտոնի անունը: Մեգանը նույնպես իր ազդրին անմահացրել է նախկին սիրելիի' Բրայան Օստին Գրինի անունը: Բայց բաժանվելուց հետո այդ դաջվածքից հրաժարվել չի պատրաստվում: «Ես դեռ կարող եմ այդպես անվանել իմ որդուն»,- ասում է նա: Դրանից բացի, Մեգանի մարմնին կա ևս 8 դաջվածք: Օրինակ' նրա թիակին դաջված է Շեքսպիրի մեջբերումներից մեկը. «Մենք դեռ կծիծաղենք' նայելով ոսկե թիթեռներին»: Դաջվածքներից մեկը, սակայն, նրան այնքան էլ դուր չի գալիս' չինական չհաջողված խորհրդանիշը' աջ դաստակին, որը դաջել է այդ պահին ոչ սթափ վիճակում գտնվող մասնագետը: