Աշխարհահռչակ Թելոնիուս Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի (Thelonious Monk International Jazz Competition) 2006 թվականի հաղթող հայազգի դաշնակահար Տիգրան Համասյանը պատրաստվում է օգոստոսին նոր ալբոմ թողարկել: ''Ստվերների թատրոն'' կոչվող ձայնասկավառակում տեղ գտած ստեղծագործություններից մեկ հիման վրա էլ երաժիշտն այսօր ներկայացրել է նոր տեսահոլովակ' Road song. ռեժիսոր' Կարեն Միրզոյան: