«43-ամյա Ջենիֆեր Լոպեսը հայտնել է, որ ընտանիքի մասին իր պատկերացումները հեռու են ավանդականից եւ չի շտապում պաշտոնապես ամուսնանալ սիրեցյալի' 26-ամյա պարող Կասպեր Սմարթի հետ: Հիշեցնենք, որ երգչուհին ու նախկին ամուսինը' Մարկ Էնթոնին, բաժանվել են 2011 թվականին»- գրում է bravo.am-ը:
Կասպեր Սմարթը եւ Ջենիֆեր Լոպեսը
“Երեխաներս միայնակ մայր ունեն, հայրն իրենց հետ չի ապրում: Էմման ու Մաքսը երեք եղբայր ունեն տարբեր մայրերից, այնպես որ դժվար է ընտանիքս սովորական անվանել”,-ասել է նա' հավելելով, թե փորձում է նրանց այնպես դաստիարակել, որ ըմբռնումով մոտենան իր մասնագիտությանն ու աշխատանքային զբաղված գրաֆիկին:
Ջենիֆեր Լոպեսը երեխաների հետ
Խոսելով երկվորյակների մասին' Ջենիֆերը նշել է, որ նրանք սովոր են շրջապատված լինել շատ մարդկանցով.“Շփվող են, երջանիկ, կենսուրախ, հետաքրքրասեր, նուրբ ու սիրող”:
Ջենիֆեր Լոպեսը եւ Կասպեր Սմարթը
Ի դեպ, Լոպեսը խոստովանել է, որ իրեն հրաշալի է զգում մայրիկի կարգավիճակում եւ չի պատրաստվում սահմանափակվել երկու երեխայով. “Ցանկանում եմ կրկին մայրանալ”: