Դանիան ներկայացնող Էմիլի դե Ֆորեսթը հաղթեց «Եվրատեսիլը», սակայն շոկի ենթարկեց հասարակությանն իր ստի պատճառով:

Պարզվել է, որ նա ինքնակոչ խաբեբա է: Բանն այն է, որ նա ներկայացել է անգլիական թագուհի Վիկտորիայի հեռավոր ազգականը: Հարցազրույցներում Էմիլին նշել է, որ թագուհին նրա հեռավոր տատիկն է և նա արյունակցական կապ ունի Էդուարդ յոթերորդի հետ: Դա հնարավոր կլիներ, քանի որ Էդուարդը հայտնի կնամոլ էր և արտամուսնական երեխաներ կարող է և ունենար: Սակայն լրագրողներին հաջողվել է բացահայտել նրա սուտը: