Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում բացվել է աշխարհի ամենաբարձր կարուսելը, որն ունի 120 մետր բարձրություն: Նրա պտտման արագությունը հասնում է ժամում 70 կմ-ի: Բացօթյա 12 երկտեղանոց ճոճաթոռները կախված են 3 մետրանոց մետաղական շղթաներից: Կարուսելն առաջին անգամ փորձարկել է շվեդ տիեզերագնացը, որից հետո սկսել են այնտեղ թողել նաև բոլոր ցանկացողներին, ովքեր ունեն 120սմ-ից բարձր հասակ: Այս կարուսելի վրա պտտվելու ռիսկ ունեցող այցելուներին սպասվում է շվեդական մայրաքաղաքի վրա բացվող ամենահիասքանչ տեսարանը. գրում է ИТАР-ТАСС-ը: