Բրիտանացի դերասան Մարկ Լեստերը, ով Մայքլ Ջեքսոնի մոտ ընկերն է եղել, հայտարարել է, որ նա է երգչի երեք երեխաների կենսաբանական հայրը, և ԴՆԹ անալիզը կարող է դա ապացուցել, գրում է Russia Today-ը։ Նա, ի դեպ, երեխաների կնքահայրն է։
Դերասանը վստահեցրել է, որ Ջեքսոնի խնդրանքով սերմնահեղուկի դոնոր է հանդիսացել։ Նրա խոսքով՝ անալիզը կարող է ապացուցել նրա հայրությունը, սակայն այդ քայլը նա կանի միայն երեխաների համաձայնությունը ստանալու դեպքում։
Հաղորդվում է, որ 2009-ին Ջեքսոնի մահից հետո Լեստերը չի հանդիպել երեխաների հետ։ Դերասանը խոստովանել է, որ չի հավակնում ծնողական իրավունք ստանալուն, այլ ցանկանում է մնալ նրանց կնքահայրը, ինչպես կտակել է Ջեքսոնը։