Շուրջ 1 տարի հեռուստադիտողը հետեւում է “Շանթ TV”-ի “Անծանոթը” սերիալում Մերիին մարմնավորող Սոֆյա Պողոսյանի խաղին: BRAVO.am-ի հետ զրույցում գեղեցկուհին նշել է, որ չնայած բազմաթիվ առաջարկներին' այժմ զբաղված է միմիայն այս հեռուստասերիալի նկարահանումներով:
“Հրավիրում են հանդես գալ այլ սերիալներում, հեռուստանախագծերում, նաեւ գեղարվեստական ֆիլմերում, բայց երբ ներգրավվում եմ մեկ աշխատանքում, մնացած առաջարկները երկրորդական պլան են մղվում: Բացի այդ, սերիալում նկարահանվելը բավական ժամանակատար է”,-ասել է նա:
Գործնական ոլորտի ապագա ծրագրերի մասին Սոֆյա Պողոսյանը զգուշավորությամբ է խոսում.“Հնարավոր է, որ հանդես չգամ սերիալներում: Երբ ամեն ինչ հստակ լինի, կտեղեկացնեմ: Գուցե գեղարվեստական ֆիլմերում նկարահանվեմ: Դեռ պարզ չէ”:
Շարունակությունը այստեղ