Շատերը համարում են, որ աշխարհի ամենաբարակ և թեթև նոութբուքը Apple MacBook Air-ն է, սակայն դա արդեն այդպես չէ։ Ինչպես նշում է computerra.ru կայքը, Inhon ընկերությունը ներկայացրել է մինչ այս ստեղծված ամենաբարակ, ամենաթեթև և միևնույն ժամանակ գերհզոր նոութբուքը։
Նորույթը կոչվում է Blade 13 Carbon և կշռում ընդամենը 870 գ, իսկ դրա լայնությունը 10.7 մմ է։
Նոութբուքի տեխնիկական բնութագիրը ևս ազդեցիկ է. այն համալրված է Intel Core i5 պրոցեսորով, 4 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ։
Իսկ ինչ վերաբերում է գնին, ապա այն այդքան էլ թանկ չէ՝ հաշվի առնելով բոլոր առավելությունները՝ 1350 դոլար։ Նոութբուքը վաճառքի կհանվի հունիսին։tert.am