Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին ներկայացել է անսովոր կոստյումով։
Արտիստը կրում էր սեւ կոստյում՝ զարդարված սպիտակ թղթե ինքնաթիռներով։ Նա իր տեսքն ամբողջացրել է լայնեզր գլխարկով եւ մեծ արեւային ակնոցով։
Իհարկե, նման անսովոր կերպարը չէր կարելի անտեսել։ Երիտասարդներն անմիջապես շտապել են իրենց հեռախոսներով նկարել Կիրկովին։
Պարզվել է, որ Կիրկորովի կոստյումը Louis Vuitton-ի պոդիումային հավաքածուից է, որը ստեղծել է 2021 թվականին բրենդի տղամարդկանց հագուստի մահացած գեղարվեստական ղեկավար Վիրջիլ Աբլոն, որն արժե ավելի քան 20000 դոլար։