Ռուս ռեփեր Մորգենշտերնը բացահայտել է նիհարելու իր գաղտնիքը։ Այս թեմայով նա խոսել է փոդքասթի նկարահանման հրապարակում, որի տեսանյութը հրապարակվել է Bugatti Music YouTube-յան ալիքում։
Կատարողը պատմել է, որ իր առավելագույն քաշը եղել է 100 կիլոգրամ, իսկ առաջին 20-ը կարողացել է կորցնել ընդամենը մեկուկես ամսում։ Նրա խոսքերով՝ իրեն հաջողվել է ազատվել ավելորդ քաշից կալորիաների հաշվման եւ ինքնակարգապահության միջոցով։ Երաժիշտը պարզաբանել է, որ նիհարելու հարցում գլխավորը համարում է սնունդը։
«Սնունդ, պարզապես սնունդ: Երբ տեսնում ես նիհարելու առաջին արդյունքը, քեզ համար այլեւս դժվար չէ, հասկանում ես՝ կարող եմ ավելին»,- շոուի զրուցակիցների հետ կիսվել է բլոգերը։