Երգչուհի Թեյլոր Սվիֆթը MTV Video Music Awards-ի կարմիր գորգին ներկայացել է «մերկ» մինի զգեստով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Այն, որ երգչուհին ժամանելու է մրցանակաբաշխությանը, հայտնի է դարձել դրանից ընդամենը 1 ժամ առաջ։ Թեյլոր Սվիֆթը կարմիր գորգի վրա հայտնվել է Oscar de la Renta-ի «մերկ» մինի զգեստով, որն ամբողջությամբ ստեղծվել է թանկարժեք քարերից։ Կերպարը լրացնում էին մեծ ականջօղերն ու բարձրակրունկներով բաց սանդալները։
Աստղը առաջադրվել է հինգ մրցանակների, սակայն նրանցից երեքն է վերցրել։ Երգչուհին մրցանակներ է ստացել «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն երկար տեսահոլովակ» անվանակարգերում։ Բոլոր մրցանակները կապված էին նրա «All Too Well» կարճամետրաժ ֆիլմի հետ:
Թեյլոր Սվիֆթը նաև բեմից հայտնել է, որ պատրաստվում է նոր ալբոմ թողարկել։ Այն կհայտնվի հոկտեմբերի 21-ին և կկոչվի Midnights: