Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով լողափնյա կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում Էլենը կերպարանք է ընդունել լողափին։ Նա գլխակապով եւ արեւային ակնոցով է։ Դերասանուհին նախընտրել է նվազագույն շպար։ Նրա կերպարն ամբողջացնում են աքսեսուարները․ ականօղեր, չոկեր։ Էլենը լուսանկարը չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Գեղեցկություն»։