Շվեդական ABBA խմբի նոր՝ «Voyage» ալբոմը շրջանառության մեջ է հայտնվել։ Այն ներառում է տասը երգ:

ABBA-ն ալբոմի թողարկման մասին հայտարարել էր սեպտեմբերին։ Այնուհետև խումբը ներկայացրեց երկու երգ՝ «I Still Have Faith in You» և «Don't Shut Me Down»:

Շվեդական խումբը նախատեսում է ալբոմը ներկայացնել 2022 թվականի գարնանը բ համերգի ժամանակ՝ հոլոգրամների օգտագործմամբ։ Այն կանցկացվի Լոնդոնի Օլիմպիական այգու մարզահրապարակում, որը հատուկ կառուցվել է դրա համար։

ABBA-ն հիմնադրվել է 1972 թվականին։ Voyage-ը նրա իններորդ ալբոմն է։ Վերջին «The Visitors» ալբոմը թողարկվել էր 1981 թվականի նոյեմբերին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրեր առաջ ABBA խումբը, այս ալբոմի թողարկման նախաշեմին, հայտարարել էր իր ստեղծագործական կարիերայի ավարտի մասին։