Ալցհեյմերի հիվանդությունը զարգացման սկզբնական փուլում ազդում է ուղեղի մի քանի հատվածների վրա միաժամանակ։ Սա հանգեցնում է թուլամտության համեմատաբար արագ առաջընթացի: Նման եզրակացություն է արել գիտնականների միջազգային խումբը՝ Քեմբրիջի համալսարանի փորձագետների գլխավորությամբ։

Ինչպես ասվում է Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում, գիտնականները վերլուծել են Ալցհեյմերի հիվանդների ուղեղի հետմահու նմուշները, ինչպես նաեւ ողջ մնացած հիվանդների ՊԵՏ-սքանավորումները:

Ալցհեյմերի հիվանդության ժամանակ տաու եւ բետա-ամիլոիդ սպիտակուցները ձեւավորում են ագրեգատներ, որոնք առաջացնում են ուղեղի բջիջների մահ: Սա հանգեցնում է հիշողության կորստի, անձի փոփոխության եւ առօրյա գործունեության դժվարացման: Ինչպես պարզվել է, հիմնական մեխանիզմը, որը վերահսկում է Ալցհեյմերի հիվանդության առաջընթացի արագությունը, ուղեղի որոշակի հատվածներում ագրեգատների հայտնվելն է, այլ ոչ թե ագրեգատների տարածումը մի տարածքից մյուսը: Գիտնականների կարծիքով՝ հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել Ալցհեյմերի հիվանդության բուժման միջոցների մշակման համար, որից ամբողջ աշխարհում տառապում է մոտ 44 մլն մարդ։

news.am