Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին վառ գույնի բլուզ է կրում, որը համադրել է սպիտակ վերնազգեստի հետ։ Հասմիկն արձակել է մազերը, բնական շպար նախընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ ականջօղ, վզնոցներ։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել. «Շատ գեղեցիկ եք»։