Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում կրում դիզայներ Արևիկ Սիմոնյանի հեղինակած զգեստը։ Լուսանկարին կից Նազենին գրել է․
«Ափսոս, որ ժամանակը չի հերիքում սիրելու, ապրելու, ստեղծագործելու ... հետք թողնելու: Միշտ չի հերիքում... ու մի օր էլ ավազի պես սահում-գնում է կյանքի տարիների արանքով՝ ասես մատների միջով:
Հավաքվել է պետք:
«Կարմիրը Հայաստանի սիրտն է. այն պիտի միշտ բաբախի ու մենք պիտի ապրենք՝ ինչ էլ որ լինի»,- ասաց Արևիկը պատմելով իր հավաքածուի մասին, «իսկ վերջում դուրս կգա Սպիտակազգեստ հղի կինը՝ Տիրամոր խորհուրդն ունեցող, մենք պիտի միշտ ծնունդ տանք ու նոր կյանքեր ստեղծենք, և ոչ մի դեպքում չկոտրվենք»:
Էրեբունի թանգարանի հողերի մեջ Արևիկը Հիմքն էր փնտրում.ով ենք, որտեղից ենք և ուր ենք գնում: Ու անհավանական հաստատակամություն ուներ հիշեցնելու պատմությունը, վերակերտելու ներկան ու ստեղծելու սիրուն հավաքածու:
Հ.Գ. Ես չգիտեմ՝ մենք «ուր ենք գնում», բայց, որ հաստատ Սիրտը պիտի բաբախի ու վերջում ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ԾՆՈւՆԴՈՎ մեր հավերժությունը շարունակվի՝ դա հաստատ է:
@kivera.brand @kiveranaynomisofficial
Ոչ մոդել եմ, ոչ երիտասարդ և ոչ էլ սիրուն)..
Իմ «կերպարը» դրա մասին չէր, այլ՝ ՍՐՏԻ:
Լայն պահեք սիրտը՝ Սիրո և բարության համար:
Ու փակեք՝ բամբասանքի, նախանձի ու չարության դիմաց...որ չքվի իսպառ»: