Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը մտածում են ընտանիքում համալրման մասին. ամեն դեպքում, դա են պնդում ինսայդերները։ Us Weekly-ի հետ զրույցում նրանցից մեկը հայտնել է, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին արդեն իսկ զբաղվում են չորրորդ երեխայի պլանավորմամբ։

«Քեյթը միշտ ծրագրել է չորս երեխա ունենալ։ Նա կորոնավիրուսի համավարակի ընթացքում մի կողմ է թողել այդ միտքը, իսկ այժմ, երբ պատվաստանյութը կա, թունելի վերջում լույս է առկայծում։ Բացի այդ՝ զույգի ավագ երեխաները՝ Շարլոտան եւ Ջորջն, արդեն ապրիլին պետք է դպրոց վերադառնան։ Քեյթն այդ առնչությամբ զգում է, որ պատրաստ է նոր հղիության»,- հայտնել է անանուն աղբյուրը։

Ինսայդերը նաեւ նշել է, որ չորրորդ երեխա ունենալու մասին մտքերը Քեյթի մոտ ծագել են այն ժամանակ, երբ նրա քույրը՝ Պիպան, նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարել է իր երկրորդ հղիության մասին։ Նա նաեւ նշել է, որ դքսուհին հասկանում է, որ «ժամերն անցնում են», այդ պատճառով օրգանիզմը պատրաստում է ապագա երեխային կրելուն՝ հատուկ սննդակարգի հետեւելով, հայտնում է «Spletnik»-ը։

Քեյթից որոշակի ժամանակ է պահանջվել՝ Ուիլյամին համոզելու եւս մեկ երեխա ունենալ։ Արքայազնը  կարծում էր, որ երեք երեխաներն առավել քան բավարար են։ Չորս երեխա ունենալու միտքը նրան չէր ուրախացնում։ Սակայն չորրորդ երեխա ունենալու Քեյթի ցանկությունը ոգեշնչել է նրան։ Բացի այդ՝ նա շատ է սիրում են գնահատում տանը հանգիստ մթնոլորը, որն ինքը մանկության տարիներին չի ունեցել։ Մի փոքր մտածելով՝ նա համաձայնել է Քեյթի հետ, եւ հիմա նրանք սրթի թրթիռով նայում են ապագային, հայտնել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ Եղիսաբեթ Երկրորդն անսահման ուրախացել է՝ իմանալով Քեյթի եւ Ուիլյամի ծրագրերի մասին։