Բլոգեր եւ հեռուստահաղորդավարուհի Իդա Գալիչը հայտնել է, որ 25 կիլոգրամ նիհարելուց հետո դժգոհ է իր արտաքինից. նա կիլոգրամները հավաքել էր հղիության ընթացքում։ Այս մասին բլոգերը հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում։
«Ինչպես յուրաքանչյուր աղջիկ, ես պարբերաբար բարդույթներ եմ ունենում մարմնիս առանձին մասերի հետ կապված։ Ինձ մեկ թվում է, թե մեծ քիթ ունեմ, մեկ, թե խոշոր ձեռքեր ունեմ»,- պատասխանել է նա։ Բլոգերի խոսքով՝ ծննդաբերությունից հետո գիրացել է 25 կլիոգրամով, սակայն տարվա ավարտին հասցրել է գրեթե ամբողջությամբ ազատվել դրանից։
Գալիչը ծրագրում է արտաքինի հետ կապված բոլոր էսթետիկ դժգոհությունները լուծել սպորտի ու կարգապահության շնորհիվ։ «Եվ հարկավոր է սիրել քեզ այնպիսին, ինչպիսին իրականում ես»,- հավելել է հաղորդավարուհին։ Նա ընդգծել է, որ բացասական է վերաբերում արտաքինի կտրուկ փոփոխություններին, քանի որ կարծում է, որ դրանք ամենից հաճախ հանգեցնում են «ապագայում տխուր հետեւանքների»։
30-ամյա Իդա Գալիչն ավելի վաղ հաստատել է Ալան Բասիեւից բաժանվելու մասին լուրը։ Հետեւորդների հետ զրույցի ընթացքում նա չի թաքցրել երեխայի հոր հետ հարաբերությունների ավարտի լուրը։
Լուսանկարը՝ Facebook