Նրա արտաքինն ամենախարիզմատիկներից է, նրա կերպարները՝ ամենաինտրիգայիններից, իսկ ձայնը՝ ամենածանոթը հայ հեռուստադիտողի եւ ֆիլմասերների շրջանում: Լեգենդար հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, նշում է ծննդյան 78-րդ տարեդարձը:

Քոթանջյանը ծնվել է 1942 թ-ին՝ Թիֆլիսում, սակայն 1946-ին տեղափոխվել է Երեւան, իսկ մասնագիտական կրթությունը ստացել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում:

Անվանի դերասանն անգնահատելի վաստակ ունի ինչպես հայ կինոյի, այնպես էլ թատրոնի աշխարհում: Նրա մասնակցությամբ հայտնի ներկայացումներն են՝ «Մոռանալ Հերոստրատին», «Մերկ թագավորը», «Մեծ լռություն» եւ այլն: Ռաֆայել Քոթանջյանը մինչ օրս նկարահանվում է. նրա մասնակցությամբ ամենաթարմ նախագծերից են՝ «Քաոս» եւ «Պատվի համար» հեռուստասերիալները:

NEWS.am STYLE-ն առանձնացրել է սիրված դերասանի մասնակցությամբ մի քանի նախագիծ, որոնք խորհուրդ ենք տալիս անպայման դիտել, կամ վերանայել այսօր երեկոյան:

«Տղամարդիկ»

«Օտար խաղեր»

«Մեր բակը»

«Ադամանդե ձեռքը»

«Քաոս»

«Պատվի համար»

 
news.am