Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արմինկան վառ շապիկ է կրում։ Նա արձակել է մազերը, նախընտրել վառ շպար։ Կերպարն ամբողջացրել է դեղին գլխարկը։ Մեկնաբանություններում երգչուհին հարցրել է՝ արդյոք հետեւորդներն իրեն այդ ոճում հավանել են։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Շատ գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր կաթնագույն, մեջքի հատվածում համարձակ բացվածքով ժանեկավոր, երկարափեշ զգեստ։ Նա արձակել էր ալիքավոր վարսերը, նախընտրել՝ վառ ու երեկոյան շպար։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Գնաս բարով, ամառ։ Չնայած, ես դեռ երկար վայելելու եմ քեզ»։