Վերջին շրջանում Անջելինա Ջոլին սկսել է լրջորեն մտածել ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիա տեղափոխելու եւ երեխաներին այնտեղ տանելու մասին։ «Նա վստահ է, որ դա հիանալի վայր է երեխաների համար մշակույթի եւ կրթության տեսանկյունից»,- The Mirror-ին պատմել է ինսայդերը։

Ինսայդերների խոսքով՝ արտիստի երեխաները դեմ չեն տեղափոխվել։ Չի հաղորդվում, թե ինչպես է դերասանուհու նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը, արձագանքել այդ ծրագրերին։ Սակայն ամուսնության ընթացքում աստղերը որոշ ժամանակ միասին ապրել են Անգլիայում։

Ջոլին ու Փիթը բաժանվել են չորս տարի առաջ, սակայն այս ընթացքում այդպես էլ չեն կարողացել ընկերական հարաբերություններ կառուցել։