Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին արձակել է մազերն ու շպարված չէ։ Գայանե Ասլամազյանը կերպարն ամբողջացրել է նուրբ աքսեսուարներով՝ ականջօղերով։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Ինչպես միշտ, գեղեցիկ եւ անկրկնելի», «շքեղ կին»։

 

Օրեր առաջ հրապարակված կադրերում Գայանեն կերպարանք էր ընդունել ուղղաթիռի մոտ։ Նա կրում էր ջինսե ուլտրակարճ կիսատաբատ, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը, սեւ գույնի բլուզ, նույն երանգի սպորտային կոշիկներ։ Հաղորդավարուհին արձակել էր վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել էին ԱՄՆ դրոշի պատկերով դիմակն եւ արեւային ակնոցը։