Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան Instagram-ում համատեղ լուսանկար է հրապարակել ու զգացմունքներն է խոստովանել Օլգա Բուզովայի ընկերոջը՝ Դավիթ Մանուկյանին ու հայտնել, որ երկրպագուների համար մեծ անակնկալ է պատրաստում։

«Եվս մի ձուկ իմ ցանցն է ընկել։ Պարզապես սիրահարվել եմ այս հիանալի տղային։ Մենք ձեզ համար ականկալ ենք պատրաստում»,- պատմել է Լյուբովը։

Մեկնաբանություններում հետեւորդները նշել են, որ, ամենայն հավանականությամբ, խոսքը զուգերգի մասին է։ Ընդ որում, «ռուսական շանսոնի թագուհին» նախընտրել է պահել ինտրիգը։ Ի դեպ, ավելի վաղ Բուզովայի էջում Ուսպենսկայայի հետ լուսանկար էր հայտնվել, ինչպես նաեւ մի քանի տեսանյութ TikTok-ից։