Դերասանուհի, հաղորդվարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«... և չկա ու չպիտի լինի աշխարհում մի ուժ, որը ստիպի մեզ մոռանալ ոճրագործությունը...
Կորստի ցավը պիտի լինի ոչ թե թուլացնող, այլ ուժ տվող: Ուժ' ապրելու, հզորանալու, շատանալու և պահանջատերի իրավունքով խոսելու:
Քանի ունենք հիշողություն, մենք կանք: Վա՜յ մեզ, թե սկսեցինք խուսափել, ու որ ամենասարսափելին է' չհիշել: Հայը որպես ժողովուրդ սոսնձված է իր ցավով էլ, երգով էլ, հավատքով էլ, ընտանիքով էլ:
Հայոց մեծ եղեռնի 1,5 մլն անմեղ զոհերից յուրաքանչյուրը մեր մեջ է ապրում, մեր արյունով է հոսում ու մեր ճակատագիրն է, անցնի 105 թե հազար հինգ տարի:
Հիշում եմ
Աղոթում եմ
Պահանջում եմ
2020թ- ի ապրիլի 24. Հայոց ցեղասպանությունը մարդկության նկատմամբ մեծագույն ոճիրներից է, որ պարտադիր պիտի ճանաչվի և հատուցվի:
105-րդ տարելից:
21-րդ դար
Անպատասխան մնացած հոգիներ...»: