Բրիտանացի երգչուհի եւ դերասանուհի 29-ամյա Ռիտա Օրան նոր դաջվածք է արել։ Կադրերը, որոնցում երեւում է այն, երգչուհին հրապարակել է Instagram-ի իր էջում: Փոփ-դիվան դաջվածքի համար ընտրել է մարմնի ամենաանսովոր վայրերից մեկը՝ շուրթի ներքին կողմը։
Աստղը մաշկի վրա գրել է Lonely-ը՝ «միայնակ»։ Նոր երգը, որ աստղը թողարկել է մի քանի շաբաթ առաջ կոչվում է How To be Lonely։ Ստեղծագործությունը շատ անձնական է։
Ռիտա Օրայի մարմնի վրա կա ավելի քան 20 դաջվածք։ Նրա մարմինը բառացիորեն «վխտում են» տարբեր պատկերները՝ նուրբ տիկնոջ նկարներից մինչեւ հանդուգն դեռահաս սմայլիկներ։
Երկրպագուները կարծում են, որ երգչուհին փոխվել եւ «ծաղկում» է նոր սիրավեպի շնորհիվ։ Գեղեցկուհին սիրահարված է Ջուդ Լոուի ավագ որդուն՝ 23-ամյա Ռաֆերթ Լոուին։ Աստղի հրապարակումը, որտեղ նա ցույց է տվել նոր դաջվածքը, երկրպագուներին հիացմունք է պատճառել:
«Հիանալի», «Հուսով եմ, որ ցավոտ չի եղել։ Դուք կրակ ես»,- գրել են հետեւորդները։