Հոլիվուդյան աստղեր Ջոնի Դեփն ու Էմբերը Հերդն առաջին տարին չէ, ինչ դատարանում պարզում են հարաբերությունները։ Օրերս դերասանուհու փաստաբանները նոր ապացույցներ են ներկայացրել, որ ամուսնության ընթացքում Դեփը ոչ միայն բռնություն է գործադրել Հերդի նկատմամբ, այլեւ նրա հասցեին դատաստան տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել։
Նշվում է, որ Դեփի փաստաբանները պատահականորեն նրա անձնական նամակագրությունից ավելի քան 70 հազար նամակ են փոխանցել Հերդի պաշտպանությանը։ Արտիստը «Հեդրին ջրահեղձ անելու, ապա այրելու» առաջարկ է արել ընկերոջը՝ դերասան Փոլ Բետանիին։ «Ես կանարգեմ նրա այրված մարմինը դրանից հետո՝ համոզվելու համար, որ նա մահացած է»,- ասված է նամակագրությունում։
Մեկ այլ հաղորդագրությունում, որն ուղղված է նույն Փոլ Բետանիին (Դեփն այն գրել է արդեն 2014թ.-ին այն բանից հետո, երբ Հերդը նրան մեղադրել է մասնավոր ինքնաթիռով թռիչքի ընթացքում իր վրա հարձակման մեջ) դերասանը խոստովանել է, որ թմրամիջոցներ է օգտագործել ու չարաշահել ալկոհոլը, ինչի հետեւանքով գրեթե չի վերահսկել պահվածքը։
«Ես մի քանի օր չեմ կերել, նախքան Էմբերին վերցնելը, որպեսզի միասին Լոս Անջելես մեկնենք… Միայն փոշիներ, կես շիշ վիսկի, հազարավոր էներգետիկներ, օղի, հաբեր եւ մի շիշ շամպայն ինքնաթիռում։ Եվ ինչի՞ հանգեցրեց դա։ Ես զայրացած էի, բղավելով հայհոյում էի բոլորին եւ վիրավորում յուրաքանչյուրին, ով մոտենում էր ինձ։ Ես պարզապես իմ ագրեսիան թափում եմ սիրելի մարդկանց վրա, բայց ես չափազանց մեծ եմ՝ այդպիսի տղա լինելու համար։ Բայց հաբերը հիասքանչ են»,- գրել է Դեփը։