Երգչուհի Ալլա Պուգաչովան НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ պատմել է պլաստիկ վիրահատությունների մասին:
Պուգաչովան նշել է, որ իրեն հակացուցված է ընդհանուր անզգայացումը, ոյդ պատճառով նա կատարել է մաշկի աննշան ձգումներ, այդ թվում եւ թելային լիֆթինգ: «Թելերը դա դաժան է: Միայն այդպիսի թեթեւ վիրահատություններ: Ես ուղղակի լավ մաշկ ունեմ եւ լավ պլաստիկ վրաբույժ-ընկերներ, որոնք նման գործեր են անում: Նրանք կարող են տեղային անզգայացմամբ կիստա հեռացնել, կոսմետիկ վիրահատության նման»,- ասել է նա:
Ալլա Պուգաչովան 2020 թվականին կդառնա 71 տարեկան: 2019-ին նա երկու մեծ համեգներով՝ Մոսկվայում եւ Մինսկում, նշեց իր հոբելյանը: