Համաշխարհային ճանաչում վայելող երգչուհի Շերը դարձել է Dsquared2-ի գարուն-ամառ արշավի դեմքը։ Աստղի լուսանկարները հայտնվել են նորաձեւության ապրանքանիշի պաշտոնական էջում։ Սեւ-սպիտակ լուսանկարում 73-ամյա երգչուհին «ICON» գրությամբ սվիտեր է կրում։ Dsquared2-ի համար նկարահանումներն իրականացրել են Մերթ Ալասը եւ Մարկուս Պիգոտը։

Նկարահանումը նաեւ նվիրված է Dsquared2-ի հոբելյանին. այս տարի ապրանքանիշը դարձել է 25 տարեկան։

Շերի համար սա նորաձեւության գովազդներում նկարահանման եզակի, բայց ոչ առաջին փորձն է։ Նա նկարահանվել է նաեւ Marc Jacobs-ի արշավում, որը նվիրված էր աշուն-ձմեռ 2015 հավաքածուին։ Dsquared2-ը հաճախ է առաջին մեծության աստղերի ու սուպերմոդելների հրավիրում գովազդում նկարահանվելու։ Վերջերս նրանց շարքում են եղել Նաոմի Քեմփբելը եւ Բելլա Հադիդը։