Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ ու քնքուշ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում է զոլավոր, խորը բացվածքով զգեստ։ Նրա գեղեցիկ հարդարված վարսերն արձակված են, նուրբ շպարով է։ Նրա հայացքն ուղղված է դեպի վեր։ Հրապարակմանը կից Գայանե Ասլամազյանը գրառում չի կատարել։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Գայանե Ասլամազյանն արձակել էր մազերը, նուրբ ականջօղեր ընտրել։ Նա նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։