Աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, պատրաստվում է Փաստաբանական դպրոցն ավարտելուն պես բացել իր իրավաբանական ընկերությունը։  Այս մասին OK ամսագրին տված հարցազրույցում պատմել է Քեյթլին Ջենները (նախկինում ՝ Բրյուս Ջենները)։

«Քիմն ինձ ասել է, որ ցանկանում է ստեղծել սեփական իրավաբանական ընկերությունը, զբաղվել բանտային բարեփոխմամբ եւ փորձել վարձել նախկին բանտարկյալներին, որոնք ուսումնասիրել են իրավունքը, որպեսզի օգնեն բանտային համակարգին»,-լրագրողներին պատմել է Ջենները:

Հեռուստաաստղը վաղուց էր խոսում այն մասին, որ ցանկանում է գնալ հանգուցյալ հոր՝ հայտնի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի հետքերով, սակայն իրավաբանական ընկերության բացման մասին նախկին խորթ հոր խոսքերը դեռ պաշտոնապես չեն հաստատել:

Ապրիլի 5-ին վավերագրական ֆիլմ կթողարկվի, որում Քիմ Քարդաշյանը կպատմի քրեական արդարադատության բարեփոխման եւ չորս կալանավորների պատմությունների մասին, որոնք կարծում են, որ անարդար դատավճիռներ են ստացել: Երկու դատապարտյալներ արդեն ազատ են արձակվել Քիմի աջակցության շնորհիվ։