Աշխարհահռչակ անգլիացի մոդել եւ պարզապես գեղեցիկ կին Քեյթ Մոսն այսօր՝ հունվարի 16-ին, նշում է ծննդյան 46-ամյակը:
Իր կարիերայի ընթացքում Քեյթը տարբերվել է իր նրբակազմութամբ եւ ինքնատիպ դիմագծերով, հայտնվել ամենահեղինակավոր ամսագրերի շապիկներին, մասնակցել ամենատարբեր նորաձեւության ցուցադրություններին ու գովազդային արշավներին եւ պարբերաբար հայտնվել սկանդալների կիզակետում:
Քեյթի կյանքի ամենահայտնի էջերին այսօր չենք անդրադառնա, փոխարենը ներկայացնում ենք մոդելի մասին 11 հետաքրքիր փաստ, որոնք քչերին են հայտնի:
Քեյթը թեյի մեծ սիրահար է, եւ օրվա ընթացքում 10-15 բաժակ թեյ է խմում:
Քեյթն իր կարիերայի ընթացքում հայտնվել է ավելի, քան 300 ամսագրերի շապիկներին:
1993 թ-ից սկսած մոդելը Vogue-ի շապիկին հայտնվել է մոտ 33 անգամ:
2008 թ-ին Քեյթն ինքն է գնել իր նշանադրության մատանին, քանի որ նրա ապագա ամուսինը՝ Ջեյմի Հինսը, չէր կարող իրեն նման շքեղություն թույլ տալ այն ժամանակ:
Նա Ջուդ Լոուի դստեր՝ Այրիսի կնքմայրն է:
Քեյթը չի սիրում անել սելֆիներ:
Մոդելը չի սիրում տեքստային հաղորդագրություններ գրել, քանի որ ինչպես ինքն է խոստովանել՝ այնքան էլ չի փայլում քերականական գիտելիքներով:
Նա միշտ փոխում է իր բջջայինի աքսեսուարներն այնպես, որ դրանք համապատասխանեն իր տվյալ օրվա հագուստին:
Մանոլո Բլանիկը նրա հարսանեկան կոշիկները 5 անգամ վերապատրաստել է, որպեսզի վերջնական արդյունքն ամբողջությամբ դուր գա Քեյթին:
Քեյթը երբեք դեն չի նետում իր հին զգեստները. Նա դրանք խնամքով պահում է իր դստեր՝ Լիլայի համար:
Նա բնական շիկահեր չէ: