Քայլի Ջեները ցուցադրել է իր տպավորիչ ավտոպարկը. ռեալիթի-շոուի աստղը երկրպագուների հետ կիսվել է նոր ֆոտոշարքով:

Սեւահեր գեղեցկուհին լուսանկարներում ներկայացել է տպավորիչ կերպարով՝ մոխրագույն շապիկ եւ կողքերից թելերով սպիտակ տաբատ:

Որպես աքսեսուարներ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերն ընտրել է արծաթագույն պայուսակ եւ կլոր մեծ ականջօղեր: Քայլին կատարել է ավանդական վառ դիմահարդարում՝ իր բյութի կերպարն ամբողջացնելով շրթներկով։

Մոդելը ներկայացրել է շքեղ ավտոմեքենաների ֆոնին։ Հայտնի է, որ աստղի լյուքս մեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 14 մլն դոլար:

Երկրպագուները հիացել են Քայլիի նոր լուսանկարներով: «Գեղեցկուհի», «Ապրում ես քո երազած կյանքով», «Պարզապես բոմբա», «Քո մեքենաները ցնցող են», — գրել են հետեւորդները։