Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Դերասանուհու միկրոբլոգում հրապարակված լուսանկարն արվել է Նոր տարվա գլխավոր ատրիտուբտներից մեկի՝ տոնածառի ֆոնին։ Սոֆյան կաշվե հագուստ է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Հմայիչ դերասանուհին արձակել է մազերը, նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոց, թեւնոց եւ ականջօղեր։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել դերասանուհուն։ «Ձեր գեղեցկությունն անիրական է»,- գրել է օգտատերերից մեկը։  

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ, պուտավոր վերնաշապիկ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ վառ շպար, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Սոֆյան կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ վզնոցներ ու խոշոր ականջօղեր։ «Կյանքը չունի որեւէ այլ իմաստ, բացի նրանից, որը մենք հաղորդում ենք դրան»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։