Աշխարհում ամենածեր ամուսնական զույգը՝ ԱՄՆ-ի բնակիչներ 106-ամյա Ջոն եւ 105-ամյա Շառլոտա Հենդերսոնները, նշել են իրենց հարսանիքի 80-րդ տարեդարձը: Այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը:

Տարեդարձի առթիվ Ջոնը Շառլոտային զբոսանքի Է տարել 1920 թվականի թողարկման ավտոմեքենայով եւ նրան ծաղկեփունջ Է նվիրել՝ կրկնելով իրենց առաջին ժամադրության իրադարձությունները: Ամուսիններն այդ հիշարժան օրը նշել են ընտանիքի եւ մերձավորների շրջապատում՝ դիտելով այդ տարիների ընթացքում զույգի լուսանկարների սլայդ-շոուն:
Ամուսինները ծանոթացել են 1934 թվականին Տեխասի համալսարանում եւ ամուսնացել 1939 թվականին: Հենդերսոններին ներառել են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենածեր ամուսնական զույգ: «Նրանք հիանալի զույգ են եւ շատ երջանիկ մարդկանց օրինակ հարաբերություններում. նրանք ուրախ են լինել կողք-կողքի, միասին ճանապարհորդել եւ պարզապես ապրել»,-հայտարարել Է ամուսինների թոռը՝ Ջեյսոն Ֆրին: Հեռուստաալիքը նշում Է, որ ամուսիններն ամուր առողջություն ունեն, եւ նրանք ասում են, որ երկարակեցության եւ երջանիկ ամուսնության գաղտնիքը համեստ կյանքի եւ փոխադարձ սիրո մեջ Է: