Տիմատիի հարսնացու՝ 23-ամյա երիտասարդ մայրիկ Անաստասիա Ռեշետովան իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում ծննդաբերությունից հետո ցուցադրել է իր կազմվածքը։ կադրերում մոդելը կերպարանք է ընդունել սպիտակ, մարմինն ընդգրկող կիսատաբատով եւ տոպով։
Ռեշետովան վստահ է, որ իդեալական կազմվածքին վերադառնալու համար նրան հարկավոր է ազատվել 6-7 կիլոգրամ ավելորդ քաշից եւ «մարզել» մկանները։ Սակայն բժիշկը դեռ Տիմատիի սիրելիին թույլ չի տալիս հաճախել մարզումների։
Ի դեպ, Անաստասիան շտապում է ոչ միայն նիհարել, այլեւ կառավարել աշխատանքային բոլոր հարցերը։ Ծննդատնից դուրս գրվելուց հետո նա այցելել է իր գեղեցկության սրահ։ Բալիկը, որին տվել են Ռատմիր անունը, սպասել է մայրիկին։ Դրանից հետո, հասկանալի է, որ Ռեշետովային գլխին են թափվել քննադատություններ ու մեղադրանքներ։ Սակայն մոդելն ունի ապահով աջակցություն՝ նրա ապագա սկեսուրը՝ Սիմոնա Յակովլեւնան, որը պատրաստ է 24 ժամ օգնել երեխայի խնամքի հարցում։