Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները շնորհավորել է քրոջ՝ Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը։ Քայլին իր և Քիմի լուսանկարը հրապարակել ինսթագրամյան էջում և գրել․

«Շնորհավոր իմ գեղեցկուհի մեծ քրոջ ծնունդը: Այնքան բախտավոր եմ, որ կաս իմ կյանքում: Քո սերը, խորհուրդները, անձնազոհությունը և հավատարմությունն անգնահատելի են»։

Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը գրառման մեկնաբանությունների հատվածում պատասխանել է քրոջը:

«Սիրում եմ քեզ շատ»,- գրել է Քիմը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Քիմ Քարդաշյանը տոնել է ծննդյան 39-ամյակը: Իրապատում շոուի աստղը հոկտեմբերի 19-ին մոր՝ Քրիս Ջեների՝ Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգս քաղաքում գտնվող տանը իր ծննդյան առիթով մտերիմներով շրջապատված ընթրիք էր կազմակերպել: