«Բոհեմ» թատրոնի դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանն ու Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Վահան Միրաքյանն այսօր պսակադրվեցին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում՝ խոստանալով հավերժ սիրել, տեր և հնազանդ լինել իրար: Զույգն ամուսնացավ դերասան Արման Նավասարդյանի քավորությամբ։ Tert.am Life-ը ներկա է եղել երիտասարդ դերասանների պսկադրությանն ու ներկայացնում է արարողության ֆոտոշարքը։

Ի դեպ Ռուզաննայի մտերիմ ընկերուհին՝ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, պսակադրության արարողությանից ուշացավ՝ չհասցնելով ներկա լինել ամուսնության արարողությանը, սակայն նրա փեսացուն՝ դերասան Գոռ Համբարձումյանը, ներկա էր։

Նշենք, որ Ռուզաննան նախահարսանեկան հավաքույթ էր կազմակերպել՝ կարգավիճակի փոփոխությունից առաջ ընկերուհիների հետ նշելով ամուրի լինելու վերջին օրը։

Ամբողջությամբ՝ tert.am.life