Երգչուհի Աննա Թովմասյանը, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի կոմբինեզոն է կրում, որը համադրել է ժակետի հետ։ Աննան հավաքել է մազերը եւ գեղեցիկ աքսեսուարներ՝ վզնոցներ ընտրել։ «Լավ օր»,- մեկնաբանությունների հատվածում գրել է երգիչ Արամեի կինը։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Սոչիում։ Աննա Թովմասյանը սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին ոճային պայուսակն ու աքսեսուարները՝ թեւնոցներ։ «Մինչ հանդիպում, Սոչի»,- մեկնաբանություններում գրել էր նա։