Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը եւ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը Լոս Անջելեսում տոնել են իրենց նշանադրությունը: Այդ մասին հայտնել Է People-ը:
«Մենք ընտանիքների և մտերիմ ընկերների հետ հիանալի տոն կազմակերպեցինք երեկ երեկոյան»,- մեկնաբանել է Ռոդրիգեսը Լոպեսի հետ Instagram-ում զետեղված լուսանկարը 50-ամյա Ջենիֆերի եւ 44-ամյա Ալեքսի նշանադրության մասին հայտարարվել էր ընթացիկ տարվա մարտին:
Մինչ այդ նրանք արդեն հանդիպում էին երկու տարի: Ռոդրիգեսն առաջարկությունն արել է Բահամյան կղզիներում համատեղ հանգստանալու ժամանակ: Լոպեսը երկվորյակ ունի նախորդ ամուսնությունից (Մաքսիմիլան Դևիդ և Էմմա Մերիբել), իսկ Ռոդրիգեսը՝ երկու դուստր (Էլլա Ալեքսանդր (11) և Նատաշա Ալեքսանդր (14): Զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ «երեխաները շատ լավ են շփվում միմյանց հետ և վաղուց էին ցանկանում, որ Ջենիֆերն ու Ալեքսը ամուսնանան», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: