36-ամյա երգչուհի Սվետլանա Լոբոդան գայթակղիչ պար է նորկայացրել։ Արտիստուհին ակտիվ շարժումներ է արել հայտնի հիթի հնչյունների ներքո։
Լոբոդան իր Instagram-ում սեքսուալ պար է ցուցադրել։ Հոլովակում Սվետլանան ետնաբեմում է եւ արդեն պատրաստվում է ելույթի, երբ հնչում է «2Маши» խմբի «Босая» երգը։ Սուպերաստղը կրում է փայլուն ուլտրակարճ, շշմեցուցիչ դեկոլտեով հանդերձանք։ Պարին հատուկ համ է փոխանցել թեթեւ քամին, որը ստեղծել են վարսահարդարիչի օգնությամբ։
Երգչուհու երկրպագուները հիացել են իրենց կուռքի «կրակոտ» պարով։ «Սվետա, դու գեղեցկուհի ես», «Աստված իմ, հիանալի ես», «Կազմվածքը՝ սուպեր», - մեկնաբանությունների հատվածում գրել են նրանք։