Հայաստանի 22-ամյա բնակչուհի Սաթենիկ Ղազարյանը սկսել է լալ բյուրեղյա արցունքներով այն բանից հետո, երբ վնասվածք էր ստացել։ Նա ամեն օր աչքերից 50 սուր բյուրեղ է հանում։
«Արցունքի մեջ կան սպիտակուցներ, ճարպեր, որոշակի միկրոտարրեր, այն որոշակի իոնային կազմ ունի, եւ այն աղերը, որոնք մտնում են դրա մեջ, բարձր խտության դեպքում կարող են առաջ բերել բյուրեղացման արագացում։ Արցունքի միջի սպիտակուցները նույնպես կարող են մեծացնել դրա խտությունը»,- ասել է ակնաբույժը։
Չորանալիս հեղուկ սուբստրատը վերածվում է ամուր մարմնի եւ կարող է անգամ վնասել աչքի արտաքին մակերեսը։ Պատճառը պարզելու համար անհրաժեշտ է հետազոտել պացիենտին, ինչպես նաեւ հետազոտել հենց բյուրեղները։
Մասնագետի խոսքով՝ այս խնդրի պատճառը կարող է լինել նաեւ նյութափոխանակության խանգարումը։ Այս դեպքում բյուրեղներ կարող են գոյանալ լյարդում, երիկամներում, նստվածք տալ օրգաններում աղի տեսքով։ Սա վտանգավոր վիճակ է, որը հետազոտություն է պահանջում։
Պացիենտը պատմել է, որ արդեն դիմել է բժիշկներին, բայց ճիշտ ախտորոշում նրան չեն տվել։ Նրա յուրաքանչյուր օրը «վերածվում է դժոխքի», քանի որ բյուրեղները վնասում են աչքի արտաքին թաղանթը, ինչն ուղեկցվում է ցավով։