Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը նախկին կնոջը՝ Էմբեր Հերդին մեղադրում է թմրանյութերի օգտագործման իր լուսանկարներով «շանտաժի ենթարկելու» մեջ, գրում է People ամսագիրը։
Դեպը դատի է տվել իր նախկին կնոջը՝ մեղադրելով նրան Washington Post-ում հոդված հրապարակելուց հետո իր կարիերային վնաս հասցնելու մեջ, որտեղ Էմբերը զրպարտել էր Դեպին և վերջինիս մեղադրել ընտանեկան բռնության մեջ։
Մինչ Հերդի փաստաբանները փորձում են գործի մանրամասները գաղտնի պահել, Դեպը շահագրգիռ է դրանց հրապարակային ներկայացմանը, քանզի դերասանը հույս ունի ապացուցել, որ նախկին կնոջ հայտարարությունները «խաբերություն» են, գրում է աղբյուրը։
The Blast պարբերականի համաձայն՝ Հերդի փաստաբան Ռոբերտա Քափլանը մի շարք լուսանկարներով (այդ թվում՝ Դեպի տարիներ առաջ արված ապակե գլանակից թմրանյութ օգտագործելու լուսանկարը) մոտեցել է Դեպի փաստաբաններին և պահանջել է հրաժարվել իր պաշտպանյալի դեմ մեղադրանքներից և փակել դատական գործը՝ սպառնալով չհամաձայնվելու դեպքում հրապարակել լուսանկարները։
Նշվում է նաև, որ Քափլանը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները։
«Մենք չենք սպառնացել որևէ լուսանկար հրապարակել, այդ թվում՝ այն լուսանկարները, որտեղ Դեպը ապօրինի թմրանյութեր է օգտագործում։ Մենք պարզապես դատական նիստի ժամանակ որոշ լուսանկարներ ենք ներկայացրել դատավորին՝ պաշտպանության իրականացման նպատակով»,- հայտնել է փաստաբանը։