Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էմոցիոնալ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Հասմիկը երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է մեղմ շպարով ու գեղեցիկ վարսահարդարմամբ։ Երիտասարդ դերասանուհու առջեւում իր արտացոլանքն է, իսկ կադրին կից նա գրել է․

«...երբ ներդաշնակ ես ինքդ քեզ հետ, երբեմնի պատահած ամենաթույլ քամին անգամ փոթորիկ է թվում ու տակնուվրա է անում ներաշխարհդ, հոգիդ, սիրտդ, մտքերդ.... էմոցիոնալ տեղատարափ է....»։