Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Այս անգամ եւս դերասանը հետաքրքիր հրապարակում է արել։ Իր միկրոբլոգումհրապարակված նկարում Մրտիչ Արզումանյանը դեմքի զվարճալի արտահայտությամբ պատկերված է լճի ֆոնին։ «Սեւանի ճայի դեմքով…»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել՝ նշելով, որ դերասանը միշտ բարձրացնում է իրենց տրամադրությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված էր որդու հետ։ Հումորիստը կադրում մեջքով էր կանգնած տեսախցիկին։ Ընտանեկան կադրին կից Մկրտիչ Արզումանյանը գրել էր․ «Պապայի հակառակ կողմը»։