Օլգա Բուզովան հաղթական կերպով նշել է Ինդոնեզիայից Մոսկվա իր վերադարձը, ուր նկարահանվում էր «План «Б» հերթական իրապատում շոուում։ «Դոմ 2»-ի հաղորդավարուհուն Ռուսաստանի մայրաքաղաքում ջերմ են դիմավորել։ Օլգան լուսանկար է հրապարակել, որում բազմաթիվ ծաղիկներ են երեւում։ Բուզովայի խոսքով՝ դրանք երկրպագուներն են նվիրել։

Օլգանն ուրախացրել է նաեւ իր հայ երկրպագուներին՝ կատարելով Ռուսաստանում ապրող հայերի ամենասիրելի երգերից մեկը։ Աստղն իր տնօրենի՝ Արման Արչերի հետ կատարել է «Իմ Հայաստան» երգը։ Տեսանյութը Բուզովան հրապարակել է Instagram-ի Stories բաժնում, որը հայկական էջերն անմիջապես տարածել են։ Դրանցից մեկում Օլյան հայերենով սեր է խոստովանում իր պրոդյուսերին։