Թինա Կանդելակին պարբերաբար լուսանկարներ է հրապարակում մարզասրահից, այդ պատճառով զարմանալի չէ, որ հանգստի ընթացքում եւս նա հետեւում է սնվելու ու մարզումների ռեժիմին։ «Матч ТВ»  սպորտային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը դստեր՝ Մելանյանի հետ հանգստանում է Հունաստանում, որտեղ արված լուսանկարում բիկինին  է կրում, իսկ մեկնաբանություններում խոսել է հունական թերակղզուց իր տպավորությունների մասին։

Картинки по запросу тина канделаки

«Հալկիդիկին, ուր ես անցկանցնում եմ հանգիստս, Հունաստանի ամենահայտնի կանաչ հանգստավայրերից մեկն է։ Երեք նեղ թերակղզի եւ Էգեյան ծովի 500 կմ լողափ՝ ավազեից մինչեւ ավազե ու քարե։ Մենք ընտրել ենք Սիտոնիի հյուրանոցը»,- նշել է պրոդյուսերը։

Հրապարակումներից մեկում Թինան նաեւ պատմել է, որ անկախ ժամային գոտիներից՝ չի փոխում իր գրաֆիկն ու հետեւում է օրվա նույնանման ռեժիմի։ «Ես, ինչպես միշտ, վեր եմ կենում առավոտյան ժամը 6:45-7-ը, իսկ ժամը 8-ին արդեն մարզվում եմ, 9։30-ին՝ նախաճաշում»,- նշել է հեռուստահաղորդավարուհին։

 

Այսօր Թինան նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իդեալական կազմվածքն ու սլացիկ ոտքերը։ Հետեւորդները գնահատել են նրա հրապարակումը՝ բազմաթիվ հիացական մեկնաբանություններ թողնելով։ Նոր լուսանկարում արդեն կարելի է գնահատել նաեւ իդեալական արեւայրուքը։