Ջոնի Դեփի եւ Հյորդի սիրավեպը վառ էր եւ տպավորիչ, սակայն նրանց բաժանումն ավելի բորբոքեց կրքերը:
Կրքոտ զույգի գործում նոր մանրամասներ են հայտնվել: ԶԼՄ-ները լուսանկար են հրապարակել, որն արվել է նախկին կնոջ հարձակումից հետո:
Լուսանկարում դերասանը պառկած է պատգարակին, աչքերին սեւ ակնոցներ են, ձեռքը փաթաթված է կտորով, իսկ այտին հետքեր կան:
Դերասանի խոսքերով 2015 թվականին Ավստրալիայի իրենց տանը Հյորդն իր վրա է շպրտել շիշը, որը քիչ է մնացել կտրեր մատը, իսկ հետո դեմքի վրա սիգարետ է հանգցրել: Էմբերը զայրացել է,երբ իմացել է, որ պետք է ամուսնական պայմանագիր ստորագրի, գրում է The Blast-ը:
Հոլիվուդյան զույգի բաժանումն ուղեկցվում էր նրանով, որ Հյորդն առաջինը սիրելիին մեղադրեց ընտանեկան բռնությունների մեջ: Ի պատասխան Դեփը նրան մեղադրեց զրպարտելու մեջ, իսկ հետո էլ սկսեց պնդել հակառակը, որ ինքն է զոհ եւ տուժած: Այժմ դերասանը 50 մլն դոլարի հայց է ներկայացրել նախկին կնոջ դեմ: