Lady.am-ը գրում է.

Մեզնից յուրաքանչյուրը իր կյանքում տեսել է էրոտիկ երազներ, իսկ թե ինչու է այդպես տեղի ունենում, կպարզենք հենց հիմա:

Հոգեբանները նշում են, որ «սիրո մասին երազներ» տեսնում են նույնիսկ երեխաները, իսկ որքան ավելի եք մեծանում ու փորձ ձեռք բերում, այնքան դրանք ավելի բազմազան ու հետաքրքիր են դառնում: Գիտնականները գտնում են, որ մարդկանց բոլոր երազների 10%-ը էրոտիկ են: Կանանց 55%-ի, իսկ տղամարդկանց 15%-ի մոտ դրանք ավարտվում են օրգազմով: Նման կերպ օրգազմ զգում են հիմնականում 20 տարեկան տղաները և 40-անց կանայք, քանի որ հիմնականում նրանց կյանքում է պակասում սեքսը:

Այսպիսով ի՞նչ են նշանակում այդ երազները: Գուցե պատճառն այն է, որ սեքսը մեր կյանքում չափազանց կարևոր տեղ է գրավում: Տարիքի հետ զուգահեռ տղամարդիկ ավելի քիչ են սկսում տեսնել էրոտիկ երազներ: Նման երազներ սովորաբար տեսնում են այն անձիք, ովքեր զրկված են այդ հաճույքից, այսինքն նրանց օրգանիզմում կուտակված է սեքսուալ էներգիա, որն ինչ որ կերպ դուրս է գալիս քնի ընթացքում:

Ինչպես տեսնում եք, էրոտիկ երազներ տեսնելը խանգարում չէ և դրանից չպետք է վախենալ: Սեքսոլոգները վեր են հանել էրոտիկ երազների 3 հիմնական տեսակ.

Առաջինը բաց էրոտիկ երազներն են: Այստեղ անձը քնի մեջ ուղղակիորեն սեքսով է զբաղվում. այս երազները իրենց մեջ կրում են թաքնված իմաստ, ինչի մասին դուք երազում եք, սակայն լռում եք:
Երկրորդ տեսակը թաքնված, ծածկագրված երազներն են, որոնք էրոտիկ բովանդակություն չունեն, սակայն քնածն այն ընկալում է որպես այդպիսին' զգալով նաև սեքսուալ գրգռվածություն:
Երրորդ տեսակը անոմալիկ երազներն են' կապված սեռի փոփոխության կամ համասեռամոլության հետ: Այս երազները ևս վատ բան չեն կանխորոշում: Տղամարդիկ, ի դեպ, շատ հաճախ են տեսնում այնպիսի երազներ, որտեղ իրենք հանդես են գալիս կնոջ դերում:
Սեքսոմնիան մի վիճակ է, երբ քնած մարդը կարող է սեքսով զբաղվել իր կողքին քնած զուգընկերոջ հետ և նույնիսկ չարթնանալ այդ ընթացքում: Սա լուսնոտության մի տեսակ է, որն ուղեկցվում է էրոտիկ երազներով: Զիգմունդ Ֆրոյդը սեքսուալ երազների ասպարեզում մեծ ներդրում ունի: Սեքսոլոգները պարզել են, որ տղամարդկանց և կանանց սեքսուալ երազները միմյանցից տարբերվում են: Ահա′ առավել տարածված կանանց էրոտիկ երազների մեկնաբանությունները.

Եթե դուք սիրով եք զբաղվում նախկին ընկերոջ կամ ամուսնու հետ.

Շատ կանայք տեսնում են նման երազներ, որոնց պատճառը դեռևս մնացած ջերմ զգացմունքները կամ վիրավորանքն են: Համակուրսեցիների հետ սեքսը խոսում է ձեր ազատության ձգտման մասին, իսկ չարաճճի հարևան տղայի հետ երազը նշանակում է, որ դուք ցանկանում եք անսպասելի փոփոխություններ ձեր սեքսուալ կյանքում. օրինակ' սեքս անսպասելի վայրում, էքսպերիմենտներ և այլն:

Եթե դուք սիրով եք զբաղվում ձեր կուռքի կամ որևէ աստղի հետ հետ.

Օրինակ' Մել Գիբսոնի հետ: Սա նշանակում է, որ դուք ունեք թաքնված ցանկություններ, որոնք ուզում եք ռեալիզացնել: Կամ էլ դուք դեռ չեք գտել ձեր երազանքների տղամարդուն և փոխարինում եք նրան որևէ աստղով:

Եթե դուք սիրով եք զբաղվում ձեզ տհաճ տղամարդու հետ.

Հոգեբանները գտնում են, որ այս դեպքում դուք ցանկանում եք ունենալ այդ տղամարդուն բնորոշ հատկանիշներ, այլ կերպ ասած նմանվել նրան: Այնպես որ մի զայրացեք նման երազից հետո, այլ մտածեք, թե ինչ հատկանիշներ կցանկանայիք փոխել ձեր մեջ:

Եթե դուք սիրով եք զբաղվում մեկ այլ կնոջ հետ.

Նման երազներ կանայք հազվադեպ են տեսնում: Սակայն եթե նման բան է տեղի ունեցել, ապա սա նշանակում է, որ դուք ցանկանում եք նման լինել նրան: Սա նշանակում է նաև, որ ձեր զուգընկերը պետք է լինի ավելի նուրբ, ցուցաբերի սեր և քնքշություն:

Մենք հաճախ տեսնում ենք նաև սեքս անծանոթի հետ.

Սա նշանակում է, որ դուք հոգնել եք ձեր ամենօրյա կյանքից և նոր արկածներ եք փնտրում: Այնպես որ քայլեր ձեռնարկեք, սիրելի′ կանայք, փոփոխություններ մտցրեք ձեր կյանք:

Եթե դուք երազում զբաղվում եք ձեռնաշարժունությամբ, ապա սա խոսում է ցածր ինքնագնահատականի մասին: Եթե դուք հակառակ սեռի մարմնում եք, ապա սա վկայում է հետաքրքրասիրության մասին. դուք ուզում եք իմանալ, թե ինչ է զգում ձեր զուգընկերը:

Դուք կարող եք նույնիսկ պատվիրել ցանկալի էրոտիկ երազը: Սա երկար և տքնաջան աշխատանք է պահանջում: Օրվա ընթացքում մի օգտագործեք թեյ, սուրճ կամ ալկոհոլ: Սպորտով մի զբաղվեք, հանգիստ եղեք: Այնպես պառկեք, որ գլուխը ցածր դիրքում լինի, նախընտրելի է պառկել մեջքի վրա: Կողմնակի աղմուկը չպետք է ձեզ խանգարի: Արագ մի քնեք. պատկերացրեք թե որտեղ կուզեիք սեքսով զբաղվել և որ կարևորն է ում հետ: 10 րոպե անց դուք կքնեք, իսկ ևս 1,5 ժամ հետո կհայտնվեք ձեր պատկերացումների վայրում: Հաճելի երազներ: