Էմիլի Ռատակովսկին մեծ շուքով նշել է 28-րդ տարեդարձը՝ երկրագուներին, իհարկե,  շնորհավորելով հերթական մերկ կադրով։ Ընդ որում, նա որոշել է չսահմանափակվել միայն մերկ լուսանկարով։

Նույնիսկ երբ թվում է, թե Էմիլին արդեն իսկ ցույց է տվել ամենն, ինչ հնարավոր է, նա գտնում է միջոց՝ ինչպես զարմացնելու հանրությանը։ Էպատաժային մոդելը որոշել է նստատեղից մի փոքր վերեւ ընկած հատվածում դաջվածք անել։ Դա սիրելի տղամարդու անունը չէ, ոչ էլ աֆորիզմ…Մոդելը մարմնին դաջել է ներքանազգեստի սեփական ապրանքանիշի անունը՝ Emrata։ Դաջվածքը հնարավոր է տեսնել հոլովակում, որն Instagram-ում ավելի քան 9 մլն դիտում ունի…

«Ծննդյանս այս օրը գերազանցեց բոլոր սպասումները»,- խոստովանել է մոդելը, որը տոնը նշել է սիրելիի՝ դերասան Սեբաստյան Բեարդ-ՄակԿլարդի եւ ընկերների հետ. նրանք մոդելին արտասովոր տորթ են նվիրել, որի վրա հենց Էմիլին էր պատկերված։

Ինչ վերաբերում է դաջվածքը պատկերող տեսանյութին… այն համացանցում արդեն իսկ իսկական իրարանցում է առաջացրել. հիացական մեկնաբանություններ գրել են թե սովորական երկրագուները, թե հայտնիներ, այդ թվում ռուս 37-ամյա սուպերմոդել Նատալյա Վոդյանովան։ «Շնորհավոր ծնունդդ, կրքոտ ու խելացի մարդ»,- գրել է Վոդյանովան։

 

style.news.am